Դավութօղլուն աշխարհահռչակ հայ տնտեսագետին հրավիրել է Թուրքիա` ապրելու և աշխատելու
Համաշխարհային մեծության տնտեսագետ հայազգի Տարոն Աջեմօղլուն հայտնվել է թուրքական կառավարության ուշադրության կենտրոնում:
Ըստ «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքի`Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն նրան հրավիրել է Թուրքիա` կոչ անելով վերադառնալ և բնակություն հաստատել այդ երկրում: Աջեմօղլուն էլ հուսադրել է, որ մոտ ապագայում, հավանաբար, կվերադառնա:
Աջեմօղլուն ԱՄՆ-ի առաջատար համալսարաններից մեկի` Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր է և Նոբելյան մրցանակի հավակնող տնտեսագետ:
«IDEAS/RePec» տնտեսական հարցերի հետազոտմամբ զբաղվող կազմակերպության տվյալների համաձայն` Տարոն Աջեմօղլուն աշխարհում ամենաշատը հղում արվող 20 տնտեսագետների վարկանիշային աղյուսակում 8-րդն է:
Հայկական արմատներով այս տնտեսագետին հրավիրում են Թուրքիա ոչ միայն իր գիտական աշխատանքները այդ երկրում շարունակելու, այլ նաև Թուրքիայի տնտեսական ղեկավարությունում պատասխանատու գործ ստանձնելու համար:
Նշենք, որ Տարոն Աջեմօղլուն ծնվել է 1967թ. Ստամբուլում: Նա է հեղինակել «Դիկտատուրայի և դեմոկրատիայի տնտեսական արմատները» գիրքը և մի շարք այլ գրքեր ու հոդվածներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են