Հայաստանը Վրաստանի համար բացառություն է. վրացական ճանապարհներն օգտագործելիս հայ բեռնափոխադրողները տուրք չեն վճարի
Դեպի Վրաստան միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու համար վրացական նոր կանոնները Հայաստանի վրա չեն տարածվելու. այսուհետև ևս Հայաստանի ու Վրաստանի միջև բեռնափոխադրումներն իրականացվելու են անվճար: Այդ մասին գրում են վրացական լրատվամիջոցները: Այդ կանոնը կգործի այնքան ժամանակ, մինչև օրենքները չփոխվեն:
Նշվում է` Վրաստանի ղեկավարությունը սահմանել է, որ իր երկրի ճանապարհներին տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու համար միջազգային բեռնափոխադրում իրականացնողները պետք է տուրք վճարեն` 110 ԱՄՆ դոլարի չափով, որը պետք է պարտադիր վճարվի Վրաստանի սահմանից դուրս գալուց առաջ, բանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա