Իրանցի գիտնական. «Ադրբեջանական մամուլն ու դասագրքերն Իրանին ներկայացնում են որպես Ադրբեջանի թշնամի»
1917թ. հեղափոխությունից հետո Օսմանյան կայսրության դրդմամբ Մոհամմադ Ամին Ռասուլզադեն Իրանից հյուսիս ընկած Արանի տարածքում իրանական Ազերբայջան պատմական տարածքի անվամբ հիմնում է Ազերբայջան անվամբ պետություն: Իրանական «արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ`Թավրիզում կայացած գիտական կոնֆերանսի ժամանակ նման կարծիք է հայտնել իրանցի գիտնական Հասան Գոլին:
«Իրանցի այն պատմական դեմքերը (Շեյխ Մոհամմադ Խիաբանի, Սեթարխան, Բաղերխան), ովքեր պայքարել են Իրանի պաշտպանության համար Ադրբեջանի Հանրապետության դպրոցական և բուհական դասագրքերում ներկայացվում են որպես հակաիրանական ազգայնական գործիչներ: Ավելին ադրբեջանական ԶԼՄ-ները, դպրոցական դասագրքերը Իրանին և իրանցիներին ներկայացնում են որպես Ադրբեջանի և ադրբեջանցիների թշնամի, թե իբր Իրանը, համագործակցելով Ռուսաստանի հետ, պառակտել է «Միացյալ Ազերբայջանը» »,- նկատել է իրանցի գիտնականը:
Հիշեցնենք, որ այդ առընչությամբ`իրանական «ղաֆղազ.իռ» կայքը ևս գրել էր, որ Ադրբեջանի պետական հեռուստատեսությունն ու ռադիոն իրենց կեղծ քարոզչությամբ աղավաղում են Իրանի պատմությանն առընչվող դեպքերն ու իրադարձությունները`իրենց հակաիրանական գործունեությամբ սպառնալով Իրանի տարածքային ամբողջականությանը, պարսից լեզվին և մշակույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան