Hurriyet. Հայերն անցել են հարձակման
Թուրքական մամուլը տագնապ է բարձրացրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձյալ վերածվել է արշավի:
Մասնավորապես թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականը գրում է, որ հայերն անցել են գրոհի երկու ճակատով:
Նշվում է, որ Բոստոնի զբոսայգիներից մեկում կանգնեցվել է Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշակոթող, իսկ Մարսելի քաղաքապետի օգնական, ազգությամբ հայ Դիդիեր Փարաքյանն էլ ինտերնետային ստորագրահավաք է նախաձեռնել հանուն այն բանի, որ Ֆրանսիայի Սենատը վավերացնի Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի արարք համարող օրինագիծը:
Թուրքական պարբերականը նկատել է տալիս նաև հետևյալ հանգամանքը, որ առաջիկայում Շվեդիայում ընտրություններ են, ու եթե իշխանության գան ձախակողմյան ուժերը, ապա «ցեղասպանության հուշակոթողների առաջ նոր ճանապարհ կբացվի»: