Ռոբերտ Արզումանյանը կարող է հայտնվել ռուսական առաջատար ակումբներից մեկում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և դանիական «Ռանդերսի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանն առաջիկա տրանսֆերային պատուհանի շրջանում կարող է հայտնվել ռուսական առաջատար ակումբներից մեկում: Այս մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»` հենվելով ֆուտբոլիստի գործակալի տարածած հայտարարության վրա:
Հավաքականից վերադառնալուց հետո 25-ամյա Արզումանյանը բախվել է «Ռանդերս» ակումբի ղեկավարների հետ, որի պատճառով հեռացվել է մարզումներից և տեղափոխվել երիտասարդական թիմ: Այժմ նա քննարկում է կարիերայի շարունակման մի շարք տարբերակներ և արդեն առաջարկ է ստացել նաև Ռուսաստանից:
Ավելացնենք, որ Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 44 հանդիպում և խփել 4 գոլ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին