Հնդկաստանում խոլերայի և դիզինտերիայի վարակ է բռնկվել. 38 մարդ մահացել է
Հնդկական Օրիսա նահանգում խոլերայի և դիզինտերիայի վարակը տարածվում է մահացու տեմպերով: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, պաշտոնական վիճակագրության համաձայն, խոլերայի վիրուսի հայտնաբերման պահից ընդամենը երեք օրվա ընթացքում մահացել է 38 մարդ, ավելի քան 1000 հոգի վարակված են 102 բնակավայրում:
Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Ռայագադա մարզում, որտեղ դիզինտերիայով և խոլերայով վարակվածների թիվը հասել է 660 մարդու: Կիրակի օրը իշխանությունները Ռայագադա և հարևան երկու մարզեր` Կալախանդի և Բալանգիր են ուղարկել դեղորայքի և վարակազերծ միջոցների մեծ քանակություն, ինչպես նաև բժշկական լրացուցիչ բրիգադներ, որոնք 20 դաշտային հոսպիտալներ են ստեղծել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան