Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը կմեկնարկի «Մակբեթ» ներկայացմամբ
ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 15-24-ը Երևանում կանցկացվի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որը նվիրվելու է Ռուբեն Զարյանի ծննդյան 100-ամյակին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Արա Դեղտրիկյանը:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում փառատոնը կմեկնարկի «Մակբեթ» ներկայացմամբ, որի բեմադրիչը երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյան է, իսկ գլխավոր դերակատարը` դերասան Արա Դեղտրիկյանը:
Ա. Դեղտրիկյանի խոսքով, փառատոնին մասնակցելու են տարբեր երկրներից հրավիրված մի շարք դերասաններ: Շեքսպիրյան փառատոնի առավելությունն, ըստ դերասանի այն է, որ մեր հասարակությունը հնարավորություն է ունենալու շփվել օտար ազգեր մշակույթի հետ:
Դերասանը, խոսելով «Մակբեթ» ներկայացման մասին, նշեց, որ այն` մյուս «Մակբեթ»-ներից տարբերվում է վառ երևակայությամբ, այն շատ հետաքրքիր, միստիկ ներկայացում է, որտեղ գեղեցիկ և հետաքրքիր տեսարաններ շատ կան: Ըստ դերասանի, այս ներկայացման ռեժիսորական աշխատանքը բավականին հետաքրքիր է, որի գնահատականը կտա հանդիսատեսը:
Ա. Դեղտրիկյանը նշեց, որ «Մակբեթ» ներկայացումը բեմադրված է Շեքսպիրի «Լեգենդ մակբեթի մասին» ստեղծագործության հիման վրա: Ներկայացման դերասանական հիմնական կազմը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ դերասաններ են, ինչպես նաև կան այլ թատրոններից հրավիրված դերասաններ:
Ըստ Ա. Դեղտրիկյանի, ներկայացումը ստացվել է: «Կատարյալ ոչինչ չի լինում, յուրաքանչյուր ներկայացման մեջ էլ կարող ես թերություններ գտնել, սակայն թատրոնի միակ առավելությունն այն է, որ ընթացքում դու կարող ես շտկումներ մտցնել, ինչը կինոյում չես կարող: Այս փորձերի ընթացքում ռեժիսորը որոշ փոփոխություններ է կատարել, քանի որ վերլուծել է, թե ինչը կարող է փոփխել , ինչը ոչ»,- ասաց նա:
Դերասանը տեղեկացրեց, որ այս ներկայացումը բեմադրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին