Էրդողանի երկրում հայկական եկեղեցին օգտագործվում է որպես մարզասրահ և ընտրատեղամաս
Թուրքական մամուլի լրատվության օրակարգում սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթի համաժողովրդական քվերակությունն է և արդյունքների իրազեկումը: Այս պահի դրությամբ ընդհանուր 151.870 քվեատուփերից բացվել է 151.853-ը: Հանրաքվեին 77 տոկոս մասնակցություն ցուցաբերած Թուրքիայի քաղաքացիների 57.9 տոկոսը «այո», իսկ 42.1 տոկոսը «ոչ» է ասել Սահմանադրության փոփոխությանը:
Նշենք, որ, որպես ընտրական տեղամաս և քվեարկության կազմակերպման վայր, օգտագործվել է պատմական հայկական մի եկեղեցի: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքը, Կայսերի նահանգի Մելիեքգազի շրջանի Թեննուրի փողոցի վրա գտնվող հայկական եկեղեցին վերածվել է մարզասրահի, իսկ այժմ էլ օգտագործվում է որպես ընտրատեղամաս:
Էրդողանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորում էր այն բանով, որ այդ կերպ Թուրքիան ավելի կինտեգրվի եվրոպական քաղաքակրթական արժեքներին ու ավելի կժողովրդավարանա: Մինչդեռ նույն այդ Էրդողանի վարչակազմը հանրաքվեն կազմակերպելիս քվեատուփ է տեղադրում մեկ այլ ժողովրդի` մարզասրահի վերածված սրբավայրում` ոտնահարելով քրիստոնյա հայերի ազգային ու կրոնական զգացումները:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ