Թուրքիան ասաց «Այո»
Եվ այսպես, Թուրքիայում կայացած հանրաքվեն ցույց տվեց, որ քաղաքացիները կողմ էին սահմանադրական բարեփոխումներին, որը ինչպես այդ իրադարձությունից հետո հայտարարեց երկրի վարչապետ Էրդողանը, ճամփա է հարթում դեպի զարգացած ժողովրդավարություն ու օրենքի գերակայություն:
Ինչպես հաղորդում է BBC-ին, բարեփոխումներն ընդունվեցին, թեպետ ընդդիմությունը շարունակ մատնանշում էր, որ դրանք իրականում շատ ձեռնտու են ղեկավարող կուսակցությանն իր իսլամական արմատներով, քանի որ թույլ կտան վերահսկել մի շարք գործընթացներ, օրինակ` դատավորների նշանակմանը:
Մինչդեռ իշխանությունն, իր հերթին պատսպարվում է այն դիտարկմամբ, թե բարեփոխումների նպատակը ԵԽ-ին համապատասխան Սահմանադրություն ունենալն էր:
Վերլուծաբանների կարծիքով, այս իրադարձությունն էլ ավելի կամրապնդի Էրդողանի կուսակցության դիրքերը, ինչն էլ հնարավորություն կտա իրականացնել պաշտոնավարման երրորդ ժամկետին մնալու մտադրությունը:
Նշենք, որ հանրաքվեի մասնակիցների 57,92 տոկոսը կողմնակից է սահմանադրական բարեփոխումների փաթեթին, իսկ դրան դեմ արտահայտվածները կազմել են 42,07 տոկոսը: