Դ. Բաբայան. Համանախագահների հայտարարություն պետք է ավելի հստակ լիներ
«Համանախագահների հայտարարության մեջ երկու հիմանական մեսիջ կար. առաջինն այն է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հաճախակի են դարձել: Համանախագահները ճիշտ է քողարկված ձևով, սակայն մեղադրում են ադրբեջանական կողմին: Սակայն այս քողարկված ձևը, հավասարեցված մոտեցումը իր մեջ որոշ վտանգներ է պարունակում, որովհետև ագրեսորը առաջին հերթին զսպվում է, եթե կա համապատասխան կոնսոլիդացված մոտեցում իր գործողությունների նկատմամբ»,- անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ պաշտոնյայի խոսքերով, հասկանալի է, որ համանախագահները ցանկանում են հավասարակռություն պահել, ավելի չբարդացնել իրավիճակը, որովհետև համանախագահների հայտարարութւոնից հետո Ադրբեջանը հիստերիա կբարձրացներ, կվերանայեր ձևաչափին իր մասնակցությունը:
«Մյուս կողմից ավելի հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից բանակցությունների ձևաչափը փոխելու, և առնվազն դրա վերաբերյալ տարբեր հայտարարություններ անելը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանում որոշ կարծիքներ են հնչել, մասնավորապես եվրոպացի տարբեր պաշտոնյաների հասցեին, թե ՄԱԿ-ում պետք է հատուկ խումբ ստեղծվի: Սա ինչ-որ տենդենց է և Ադրբեջանը փորձում է նման մոտեցումներն օգտագործելով իր ոչ կառուցողական քաղաքականությունն առաջ տանել»,- ասաց Դ. Բաբայանը:
Նրա կարծիքով, համանախագահների հայտարարությունը, այնուամենայնիվ պետք է լիներ ավելի հստակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում