Աբրահամ-Ֆրոչ մենամարտը կհետաձգվի
«Boxingscene»-ն ստացել է այն տեղեկատվության հաստատումը, որ Արթուր Աբրահամի և Կառլ Ֆրոչի մենամարտը, որը պլանավորված էր հոկտեմբերի 2-ին, կհետաձգվի: Երկուշաբթի Ֆրոչը չի ներկայացել մամուլի ասուլիսին, իսկ քիչ անց նրա ներկայացուցիչ Միկ Հենեսին հաղորդել է, որ Կառլը թիկունքի վնասվածք է ստացել, որի ապաքինման համար մի քանի շաբաթ կպահանջվի:
Շատ աղբյուրների համաձայն` «Sauerland Event»-ն արդեն մտածում է մենամարտի անցկացման նոր օր նշանակելու մասին: Ամենայն հավանականությամբ, մարտը կկայանա նոյեմբերին կամ դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ Աբրահամն ու Ֆրոչը պետք է մենամարտեն «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի երրորդ տուրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան