«Պատկերապատման արվեստը մեզ մոտ դեռ կաղում է»
Այսօր Նարեկացի Արվեստի միությունում բացվելու է պատկերապատման (կոմիքսների) ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվելու է 9 պատկերապատողի աշխատանք: Այս մասին Panorama.am-ին ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ, Հայաստանում պատկերպատման զարգացման միության անդամ Իրինա Մրյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսն անցկացվում է «Երևանը երեկ, այսօր և վաղը» խորագրի ներքո, ու յուրաքանչյուր պատկերապատող ներկայացրել է ոչ թե մեկ աշխատանք, այլ մի ամբողջական պատմություն` 4-8 էջանոց:
«Նման ցուցահանդեսների անցկացման նպատակն է զարգացնել Հայաստանում պատկերապատման արվեստը: Ողջ աշխարհում արվեստի այս տեսակը բավականին զարգացած է, իսկ մեզ մոտ այն դեռ կաղում է: Նման ցուցահանդեսը պետք է հնարավորություն ընձեռի արվեստի այս տեսակի զարգացմանը, հայ պատկերապատողներին ճանաչելուն»,- ասաց նա:
Նշենք, որ ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները