103 կտավ հայաստանյան թանգարաններից` Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում
Նախօրեին Մոսկվայում Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում բացվել է «Ծիածանի երկու գույն, երկու ճակատագրի արտացոլում…» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի 100-ամյա հոբելյանին:
Ցուցահանդեսում ներկայացված է 103 կտավ, որոնք տարված են Հայաստանի Ազգային պատկերասրահից, Մարտիրոս Սարյանի և Երվանդ Քոչարի տուն-թանգարաններից ու Ռուսական արվեստի թանգարանից: Ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները մեկնարկել են 2008 թվականին, իսկ կտավներն ընտրել են Պուշկինի թագարանի համակարգողները: Ավելի վաղ, Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը Panorama.am-ին ասել էր, որ կտավների տեղափոխման ամբողջ ծախսը կատարել է Պուշկինի թանգարանը:
Ազգային պատկերասրահը ներկայացնում է 18-20-րդ դարերի հայկական ու ռուսական գեղանկարչական գլուխգործոցներ` Հակոբ Հովնաթանյանի, Ատեփանոս Ներսիսյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Գեորգի Յակոլուվի, Երվանդ Քոչարի, Վլադիմիր Բարավիկովսկու, Իսաակ Լևիտանի, Վասիլի Տրապինինի, Սալտիկով Շեդրինի, Վասիլի Սուրիկովի, Վալենտին Սերովի, Վասիլի Կանդիսկու, Իլյա Ռեպինի, Մարկ Շագալի և այլ հայտնի արվեստագետների ստեղծագործություններ: Ընդհանուր առմամբ, Պուշկինի թանգարանում արվեստասեր հանրությանը ներկայացվել է Հայաստանում պահպանվող ռուսական կերպարվեսի 64 ստեղծագործություններ:
Panorama.am-ը մշակույթի նախարարությունից տեղեկացավ, որ ցուցահանդեսին մասնակցում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:
«Բարեկամական մուսաների հովանու ներքո» խորագրով անցկացվող ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 14-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին