Եվրոպական դատարանը բավարարել է Դինքի ընտանիքի ներկայացրած հայցը` ընդդեմ թուրքական պետության
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած հայցն ընդդեմ թուրքական պետության:
CNN Turk -ի փոխանցմամբ` դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային բազում սպառնալիքներից հետո Հրանտ Դինքի անվտանգությունը հավուր պատշաճի չապահովելու և Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նրան մեղադրելու համար:
Հիշեցնենք, որ կենդանության օրոք Դինքի դեմ մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի թուրքական ինքնությունը վիրավորելու մասին 301-րդ հոդվածի հատկանիշներով:
Ըստ տեղեկատվության՝ Եվրադատարանը Թուրքիային մեղադրել է Մարդու իրավունքների համաձայնագրի 2 կետերի խախտման մեջ, պարտադրելով Դինքի ընտանիքին վճարել 105 հազար եվրո փոխհատուցում, իսկ դատական ծախսերի համար 28 հազար 595 եվրո: