«Պետրուշկա Մեծ» տիկնիկային փառատոնում ներկայված են նաև հայկական տիկնիկներ
Այսօր Եկատիրինբուրգում մեկնարկում է «Պետրուշկա Մեծ» միջազգային 5-րդ տիկնիկային փառատոնը, որին մասնակցում են ութ երկրից ժամանած տիկնիկային թատրոններ, այդ թվում` նաև Հայաստանը: Ըստ ռուսական լրատվամիջոցների, փառատոնի թեման է` «Տիկնիկային թատրոն` նկարչի թատրոն»: Մինչև սեպտեմբերի 17-ը ներկայացվելու է 12 ցուցադրություն` Հայաստանից, Բելառուսի, Բուլղարիայից, Իրանից, Իտալիայից, Լեհաստանից, Ճապոնիայից ժամանած տիկնիկայի թատերախմբերի կատարմամբ:
Երևանի Հ. Թումանյանի պետական տիկնիկային թատրոնը ներկայացնելու է «Երկնքից ընկած հեքիաթը» ներկայացումը:
Փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաև ներկայացումների քննարկում, նախատեսվում է ներկայացումների էսքիզների ցուցադրություն: Փառատոնի հիմնական նպատակն է փնտրել, աջակցել և պրոպագանդել հետաքրքրություն առաջացնող տիկնիկային թատրոնների ստեղծագործական ծրագրերը, տարբեր երկրների տիկնիկային թատրոնների միջև կապերի ամրապնդումը:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է 2002 թվականից` երկու տարին մեկ անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին