«ReAnimania» փառատոնի հաղթողները ստացել են իրենց մրցանակները
Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում հանձնվել է «ReAnimania» անիմացիոն ֆիլմերի միջազգային երկրորդ փառատոնի հաղթողների մրցանակները:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 9-ին: Փառատոնի ընթացքում ցուցադրվել է 263 մրցութային ֆիլմ՝ 35 երկրից: Փառատոնը կազմված էր 4 մրցութային ծրագիրց` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական և հեռուստատեսային ֆիլմեր:
«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լիու Ջիանի «Փիրսինգ 1» (Չինաստան), «Լավագույն հեռուստատեսային/կրթական ֆիլմ» անվանակարգում` Փիթ Բիշոփի «Նավթի պատմություն» (Մեծ Բրիտանիա), «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում` «Մեծ աղմուկ» (Իտալիա), «Լավագույն ավարտական ֆիլմ» անվանակարգում` Միքաել Մյուլլերի «Միրամարե» (Խորվաթիա) ֆիլմերը։
«Լավագույն դեբյուտ» մրցանակը ստացել է Մերի Կյուրեղյանը («Արևը և խավարասերը»), «Ռոբ Սահակյանց» մրցանակը՝ Մաքս Հաուարդին, Կարինե Արոյանին, Լուսինե Քասարջյանին։ Մշակույթի նախարարության ոսկե մեդալը ստացել է Ստեփան Անդրանիկյանը, իսկ պատվոգրերը՝ Լյուդմիլա Սահակյանցը, Գայանե Մարտիրոսյանը։ Եղել են նաև այլ մրցանակներ:
«ReAnimania» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով աջակցել հայկական անիմացիայի երբեմնի համբավի վերականգնմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին