Թուրքիա. Կրակոցներ ուղիղ եթերում
Թուրքական ATV հերուստալիքի հաղորդումներից մեկի ժամանակ ուղիղ եթերում կրակոց է լսվել: Հաղորդման ընթացքում արձակված կրակոցը ներկա գտվողների շրջանում խուճապ է առաջացրել, և եթերը անմիջապես ընդհատվել է գովազդային ընդմիջումով:
Գովազդից հետո հաղորդավարուհի Մյուգե Անլըն ասել է. «Հետևում մի փոքր աղմուկ բարձրացավ, ինչը խուճապի առիթ դարձավ, բայց, իրականում, ոչ մի բան էլ չկա» և շարունակել է հաղորդումը:
Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների , հրազենից կրակ արձակողը եղել է հաղորդման հյուրերից մեկի ամուսինը, ով զայրանալով, որ կինը մասնակցում է հաղորդմանը, զենքով ներխուժել է ստուդիա: Կան վիրավորներ: