Ն.Զոհրաբյան. «Ազգային գրապալատը` ավերված Դրեզդեն »
Ինչպես հայտնի է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012թ-ին Երևանը հռչակել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք և հենց այս կոնտեքստում էր ԱԺ ավանդական հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը: Զերծ մնալով լիրիկական շեղումներից, թե իրականում գիրքն ինչ դերակատարում ունի մեր այսօրվա իրականության մեջ և ավելորդ անգամ չհիշատակելով, որ գրախանութները մերօրյա իրականությունում պարզապես բացակայում են, Ն.Զոհրաբյանը մատնանշեց հետևյալ խնդիրը`ՀՀ Ազգային գրապալատի անմխիթար իրավիճակը:
Նշեց, որ գրապալատում պահվում է ազգային գրաֆոնդը` ողջ անձեռնմխելի արխիվը սկսած 1920թ-ից, ամեն տեսակի տպագիր նմուշ, սակայն օրերս այցելելով այս կառույցը` պատգամավորի համոզվել է, որ միայն անունն է, փաստորեն, մնացել անձեռնմխելի, քանի որ գրապալատը նման է ավերված Դրեզդենի:
«Սալահատակն ու մանրահատակն ամբողջությամբ պոկած են, ողջ արխիվը փակված է ցելոֆանների մեջ, ինչը փչացրել է մեր ողջ անձեռնմխելի ֆոնդը»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Պատգամավորի հավաստմամբ իր մտահոգությունը կիսում է նաև Մշակույթի նախարարությունը և տեղեկացրեց, որ առաջիկայում, երբ սկսվեն հաջորդ տարվա բյուջեի քննարկումները, նրանք հետամուտ են լինելու, որպեսզի այդ խնդիրը չանտեսվի ու գրապալատի վիճակը բարելավվի.
«Այլապես ես լինելու եմ այն մարդը, որ 2012թ-ին բոլորին տանելու եմ գրապալատ` ավերված վիճակը տեսնելու»,- հավելեց ԲՀԿ-ական Ն.Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան