ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պատրաստվում է դատի տալ «ԲՓ»-ին
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դիտարկում է բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիում» (BP) ընկերության դեմ դատական հայց ներկայացրելու հնարավորությունը` նավթային հայտնի վթարի համար, իսկ փոխհատուցման գումարը, որը ներկայացնելու է նախարարությունը շուրջ 17.6 մլրդ դոլար է:
Այս մասին տեղեկացնում է Utro.ru-ն:
Նշենք, որ հանրահայտ ընկերության դեմ արդեն իսկ դատական հայցեր ներկայացվել են ու գտնվում են դատարանում, սակայն կոնկրետ այս հայցը, ինչպես որ նշել են նախարարությունից, լրիվ անկախ է և նախորդներից ոչ մեկի հետ կապ չունի: Հայցով նախատեսվում է որոշակի հետազոտություններ անցկացնել, որոնք այլ հայցերով նախատեսված չեն և եթե դրանց արդյունքում ապացուցվի, որ նավթի արտահոսքը տեցի է ունեցել BP-ի աշխատակիցների մեղքով, ապա այդ դեպքում նախատեսված է տուգանք` 4,3 հազար ԱՄՆ դոլար ամեն բարրելի համար, որը հայտնվել է Մեքսիկական ծոցի ջրերում: