Չիրագովը չի ներկայացել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան
«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Ստրասբուրգում ընթացող լսումներին ադրբեջանցի հիմնական դիմումատուն չի մասնակցում: Քննարկումներին մասնակցելու նպատակով Էլհան ու Ադիշիրին Չիրագովները ժամանել են Եվրոպա, սակայն Ստրասբուրգ չի հասել:
Շրջանառվող տեղեկատվության համաձայն` Չիրագովները Փարիզից մեկնել են ոչ թե Ստրասբուրգ, այլ Դյուսելդորֆ:
Գործի քննության ժամանակ ադրբեջանցիներից ներկա են գտնվել երկուսը` Ակիֆ Հասանով և Ֆեհրեդին Փաշաև:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում այսօր մեկնարկել են «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով լսումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան