Եվրոպական դատարան. Ադրբեջանի փաստաբանները չեն տիրապետում այդ երկրի օրենսդրությանը
Ե՞րբ է ընդունվել և ուժի մեջ մտել Ադրբեջանի Հողային օրենսգիրքը: «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի քննության ժամանակ ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանի այս հարցին ադրբեջանի շահերի ներկայացուցիչների թիմից որևէ մեկը չկարողացավ պատասխանել:
Նշենք, որ որպես «երրորդ կողմ» գործում ներգրավված Ադրբեջանի կառավարությանը ներկայացնող թիմը, բացի պաշտոնական ներկայացուցիչ Ջ. Ասգարովից, ամբողջությամբ բաղկացած է օտարերկրյա մասնագետներից:
Փաստորեն` դասեր չքաղելով օտարերկրյա վարձկանների միջոցով հակամարտությունն իր օգտին լուծելու իր իսկ փորձից, այդ երկիրն իրավական դաշտում ևս նույն պրակտիկային է դիմում:
Նկատենք, որ ի տարբերություն Ադրբեջանի, ՄԻԵԴ Հայաստանի ներկայացնում է տեղի մասնագետների խումբը` Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, այսօր Ստրասբուրգում մեկնարկել են «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով լսումները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան