Սեպտեմբերի 15-17-ը Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի
Այսօրվանից մինչև սեպտեմբերի 17-ը ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան և Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ն կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ:
Այս մասին «ՀայՌուսգազարդ» և Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից:
«ՀայՌուսգազարդ» ընկերությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ գազի դադարեցումը սպառման շուկայում որևէ փոփոխության չի հանգեցնի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա