70 տեղ սփյուռքահայ դիմորդներին` պետպատվերի շրջանակում
ՀՀ ԿԳ նախարարի օգոստոսի 21-ի թիվ 1321 Ա/Ք հրամանով ստեղծված ՀՀ ուսումնական հաստատություններ 2010-2011 ուստարվա ընդունելությունն իրականացնող հանձնաժողովի նիստում տեղի է ունեցել պետական պատվերի շրջանակում սփյուռքահայ դիմորդներին տրամադրվող 70 տեղի բաշխումը՝ ըստ բուհերի և մասնագիտությունների։
Տեղերը բաշխելիս առաջնահերթությունը տրվել է հայագիտական, մանկավարժական և արվեստի մասնագիտություններին։
Տեղերը բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Վրաստան` 54, ՌԴ` 8, Սիրիա` 3, Իրան` 2, Ուկրաինա` 1, Լիտվա` 1, Թուրքմենստան` 1:
Տեղերի բաշխումն իրականացվել է նաև ըստ բուհերի հետևյալ համամասնությամբ` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` 38, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` 10, Երևանի պետական համալսարան` 7, Ֆիզիական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ` 4, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա` 3, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ` 3, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան` 2, Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարան` 2, Գյումրի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան `1:
Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից: