Այսօր ԱԳ նախարարը կլինի Իրանում
Այսօր մեկնարկում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը հարևան Իրան: Հրավերը Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի կողմից է: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կշարունակվի նաև վաղը:
Թեհրանում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ:
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, այս ամսվա վերջին Իրան կմեկնի նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ