ՄԻԵԴ. Նիդերլանդացի դատավորի զարմանքը` այդ դեպքում ինչու է հրադադարի պայմանագիրը եռակողմ
Եթե, ինչպես Ադրբեջանն է պնդում, ԼՂՀ և նրա հարակից տարածքները գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ապա ինչո՞ւ է հրադադար հաստատելու համար եռակողմ համաձայնագիր կքնվել:
«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի քննության ընթացքում նշված հարցն ադրբեջանցի դիմումատուներին ու Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչներին ուղղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, նիդերլանդացի Էգբերտ Մայերը:
Մինչ այդ հնչած ելույթներում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն անդրադարձել էր խնդրին ու փաստարկված ներկայացրել, որ ԼՂՀ և նրա հարակից տարածքում արդյունավետ վերահսկողություն իրականացնում են միայն ԼՂՀ իշխանությունները:
Ստրասբուրգում այսօր մեկնարկել են «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով լսումները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին