ՄԻԵԴ դատավոր. Դիմե՞լ եք արդյոք ԼՂՀ իշխանություններին
«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի քննության ընթացքում ՄԻԵԴ իսպանացի դատավոր Լուիս Լոպես Գուերան ադրբեջանցիներից հետարքրվեց, թե արդյոք նրանք իրենց տները վերադառնալու խնդրանքով «դիմել են արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին»:
Ի պատասխան Չիրագովի և մյուսների ներկայացուցիչները հայտնեցին, որ դիմումատուներն Ադրբեջանին չեն դիմել, քանի որ նշված տարածքները չի վերահսկում, Հայաստանին էլ չեն դիմել, քանի որ նա նույնպես հայտարարում է տարածքները չվերահսկելու մասին: «Իսկ Լեռնային Ղարաբաղի՞ն»,- հարցը կրկնեց դատավորը:
Ի դեպ, Մեծ պալատի լսումները նախագահող ֆրանսիացի Ժան պոլ Կոստան հարկ համարեց զգուշացնել ադրբեջանական պատվիրակությանը` հորդորելով, որ դատավորների հարցերին պատասխանեն ըստ էության և չկրկնեն այն, ինչ արդեն հայտնել են դատարանին:
Հիշեցնենք, որ Ստրասբուրգում այսօր մեկնարկել են «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով լսումները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին