Օբաման երեխաների համար գիրք կհրատարակի
Այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում կհրատարկվի Բարաք Օբամայի գիրքը: Այն մանուկների համար է: Գրքի անվանումն է «Քո մասին եմ երգում. Նամակ իմ դուստրերին»: Դրանում ներառված են պատմվածնքեր, որոնք նվիրված են ամերիկյան պատմության մեջ հայտնի 13 անձանց: Արտասհամանյան լրատվամիջոցները մանրամասնում են, որ այդ անձանց ցանկում է նաև ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
Գրքի կազմին պատկերված են նախագահի դուստրերը և նրանց հետո զբոսնող շնիկը` Բոն: Շնիկը դուստերերին նվիրել է Օբաման` երկրի նախագահ դառնալուց հետո:
40 էջանոց գիրքը նախ կհրատարկվի 500 հազար օրինակով: Վաճառքից ստացված գումարները կուղարկվեն ծառայության ընթացքում զոհված կամ վիրավորված ամերիկացի զինվորների երեխաների օգնության հիմնադրամ:
Նշենք, որ Օբաման երկու գրքի հեղինակ է, որոնք համարվում են բեսթսելերներ` «Երազանքներ իմ հորից» և «Հույսի խիզախությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները