Հայաստանը գազի գների բարձրացման վերաբերյալ Ռուսաստանի հետ դեռ չի բանակցում
Հայաստանին վաճառվող ռուսական գազի գների բարձրացման վերաբերյալ խոսակցությունները վաղաժամ են: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա, ամեն տարվա վերջում «Գազպրոմի» հետ բանակցություններ են սկսվում Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ, սակայն ներկա պահին դեռ չեն սկսվել։
«Բանակցություններ դեռ չեն սկսվել, քանի որ ռուսական կողմը դեռ չի հայտարարել, թե ինչ գներ են նախատեսվում։ Հենց հայտարարություններ լինեն, կսկսվի բանակցային գործընթացը, և, բնականաբար, պետք է փորձենք հնարավորության սահմաններում գազի գինը ցածր պահել։ Այս պահին որևէ ռեալ բան հայտարարելը դեռ շուտ է։ Բանակցությունները կավարտվեն, բոլորս կիմանանք»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա