Պլասիդո Դոմինգոն` «Տարվա մարդ»
Լատինոամերիկյան երաժշտական արվեստի ու գիտության ակադեմիան իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյին շնորհել է «Տարվա մարդ» տիտղոսը:
Այս մասին հայտնում է Associated Press-ը: Մրցանակը տրվելու է 69-ամյա երաժշտին նոյեմբերի 10-ին Լաս Վեգասում:
Ըստ Ակադեմիայի ներկայացուցչի, այդ մրցանակով նրանք ցանկանում են ցուցադրել Դոմինգայի պրոֆեսիոնալիզմը և ձեռքբերումները: Նման տիտղոսի արժանացել են նաև Գլորիա Էստեֆանը, Խուլիո Իգլեսիասը, Ռիկի Մարտինը, Կարլոս Սանտանան:
Նշենք, որ Պլասիդո Դոմինգոն իր կարիերան սկսել է 1968 թ., որից հետո համերգային ծրագրերով հանդես է եկել ողջ աշխարհում ու մեծ համբավ է ձեռք բերել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները