Ոչ թե դիվերսանտ, այլ` հովիվ. հոտաղի մայրն է դիմել Կարմիր Խաչին
Երեկ, սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին այն մասին, թե հայ «դիվերսանտի» ծնողները դիմել են Կարմիր Խաչին՝ վերջինիս մասին տեղեկություններ ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին տեղեկություններ էր տարածել այն մասին, թե սեպտեմբերի 11-ին, Արցախի հյուսիս-արևելյան հատվածից (դա այն նույն հատվածն էր, որի ուղղությամբ ադրբեջանցի դիվերսանտները սույն թվականի հունիս 18,-ին, օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 4-ին դիվերսիոն գործողություններ էին իրականացրել) մուտք են գործել Ադրբեջանի կողմից վերահսկվող շրջաններ և փորձել դիվերսիոն գործողություն իրականացնել: Ադրբեջանի ՊՆ-ն նաև հաղորդել էր, թե դա հայկական կողմին չի հաջողվել, և իրենք դիվերսանտ են գերեվարել՝ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանին:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից անմիջապես հետո, ԼՂՀ ՊԲ-ի ներկայացուցիչները հերքելով փաստը տեղեկացրել էին, որ Արցախի այդ հատվածում, նույնիսկ նման անուն-ազգանունով զինծառայող չկա:
Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 13-ին, Գեղարքունիքի մարզի ոստիկանության Ճամբարակի բաժին է դիմել Թթուջուր գյուղի բնակիչ Սիրանուշ Սերգոյի Բալյանը, որը տեղեկացրել է, որ իր որդին՝ Մամվել Մամիկոնի Սարիբեկյանը (ծնված 27.02.1990), սեպտեմբերի 11-ին ժ.19.30-ի սահմաններում՝ անասունները փնտրելու նպատակով, դուրս է եկել տնից և գնացել Տավուշի մարզի «Քեղուտ» կոչվող սարամաս, որը գտվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում և այլևս չի վերադարձել:
Panorama.am-ի հետ զրույցում, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից հասատեցին, որ հովիվի՝ Մամվել Մամիկոնի Սարիբեկյանի ծնողները դիմել են Կարմիր Խաչին, իրենց որդու մասին տեղեկություններ ստանալու նպատակով:
Սակայն այստեղ փաստն այն է, որ նախ Մանվել Սարիբեկյանը զինծառայող, դեռ չենք ասում «դիվերսանտ» չէ, սեպտեբերի 11-ին չէր կարող գտնվել Արցախի հյուսիս-արևելյան հատվածում, նա այդ օրը գտնվել է Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներից մեկում, մի վայր, որտեղ իրենց անասուններին են տանում Գեղարքունիկի և Տավուշի մարզի շատ անասնապահները: Եվ չի բացառվում, որ ադրբեջանցիները, տեսնելով, որ դիվերսիոն հարձակումներն արցախյան հենակետերի վրա արդյունք չեն տալիս, դիմել են մեկ այլ խորմանկ ու ստոր հնարքի՝ շփման գոտուց առևանգել են հովիվին և փորձում են նրան օգտագործել քարոզչական նպատակներով: Չի կարելի նաև բացառել այն տարբերակը, որ հովիվը մոլորվել ու պատահաբար է հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում:
Փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը իր քարոզչական նպատակների համար չի խորշում օգտագործել նույնիսկ քաղաքացիական անձանց, այս դեպքում՝ հովիվին, և փորձում միջադեպին քաղաքական հնչողություն հաղորդել: Բնական է, որ Ադրբեջանը փորձելու էր ամեն գնով քողարկել, վերջին շրջանում, իր իսկ կողմից իրականացրած դիվերսիոն գործողությունները՝ փորձելով ցույց տալ, որ միջադեպերի մեղավորը հենց հայկական կողմն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան