Հայ գործարարը մտադիր է Վանում հինգաստղանի հյուրանոց կառուցել
Թուրքական «Dünya» թերթին տված հարցազրույցում Վանի Առևտրարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն սեպտեմբերին 19-ին Վանի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագի առնչությամբ ասել է, որ կրոնական այդ արարողությունից հետո Վան այցելել ցանկացողների թվի կտրուկ աճ է սպասվում, ու դրա հետ կապված նախատեսվում են մեծ ներդրումներ. մասնավորապես նշել է, որ մի հայ ներդրող նախատեսում է 50 միլիոն դոլար ներդնել `Վանում հինգաստղանի հյուրանոց կառուցելու համար:
Քանդաշօղլուն նաև նշելով, որ սահմանների փակ լինելը դժվարացնում է զբոսաշրջիկների այցը Վան, և վերջիններս 2 ժամանոց 187 կմ ճանապարը ստիված են լինելու անցնել ավելի քան 1000 կիլոմետրանոց հանդիսացող Երևան-Ստամբուլ-Վան օդային ճանապարհով: Ուստիև այս առիթով պատարագից հետո նախատեսվում է հայերի և թուրքերի մասնակցությամբ համատեղ մի կազմակերպություն ստեղծել, որը կիրականացնի ուղիղ չվերթներ Երևան-Վան-Երևան ուղղությամբ: Նախնական շրջանում պլանավորվում է գնել 2 ինքնաթիռ:
Վանի Առևտրաարդյունաբերական Պալատի նախագահը տեղեկացրել է, որ Պատարագի հետ կապված սահմաների բացման համար իրենց դիմումները, ցավոք, մերժվեցին: