Ադրբեջանցի զինվոր է սպանվել. կրակահե՞րթ
Ադրբեջանի զինված ուժերում կրկին արտակարգ պատահար է գրանցվել: Զինծառայողը զենքի հետ վարման կանոների խախտման արդյոնքում սպանել է համածառայակից ընկերոջը: Այս մաիսն տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 16-ին, Աղդամի մոտակայքում տեղակայված զորամասում զինվորական ծառայություն անցնող Ամիլ Քերիիմովը, զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակ է արձակել նույն զորամասի զինծառայող Ռուֆատ Սամեդովի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս մահացել է:
Նշյալ փաստը հաստատել է նաև Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը, ով հավելել է, որ զինվորը զինվորական ծառայության էր զորակոչվել Գարադագի շրջանի զինկոմիսարիատից:
Ի դեպ, չի բացառվում, որ զինծառայողը սպանվել է ոչ թե զենքի հետ վարման կանոների խախտման, այլ զորամասում տեղի ունեցած կրակահերթի արդյունքում, քանի որ ադրբեջանական բանակում սովորական երևույթ է դիտվում, երբ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում գրանցված միջադեպերը փորձում են ներկայացնել որպես զենքի հետ վարման կանոնների խախտման հետանքով կատարված դժբախտ պատահարներ: