ՀՀ ոստիկանության գնդապետին պարգևատրել է Արցախի նախագահը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության N1 հաշվառման քննական բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մարգարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն