Թուրքական բանկերը դադարեցրել են Իրան կատարվող դրամական փոխանցումները
Թուրքական բանկերը դադարեցրել են Իրան կատարվող դրամական փոխանցումները: Իրանական «ասրիրան.քոմ» կայքի փոխանցմամբ` տեղեկացրել է Թուրքիայում իրանական Մելլաթ բանկի տնօրենների խորհրդի նախագահ Յունես Հորմոզին:
«Թուրքական որոշ բանկեր, որոնք սերտ գործակցային հարաբերություններ ունեն ամերիկյան և եվրոպական բանկերի հետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցների պատճառով դադարեցրել են Իրան կատարվող փոխանցումները:
Մելլաթ բանկը փոխանցումներ կատարելու նպատակով դիմել է մի շարք այլ թուրքական բանկերի, սակայն դեռևս սպասում է նրանց պատասխանին»,-տեղեկացրել է Յունես Հորմոզին:
Հիշեցնենք, որ իրանական «ռաջանյուզ.իռ» կայքի փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի նկատմամբ սահմանած նոր տնտեսական պատժամիջոցներից հետո, անցյալ երկու ամսվա կտրվածքով 74 տոկոսով նվազել է նաև Թուրքիայից Իրան ներկրվող բենզինի ծավալները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա