«Ջավախքի դպրոցների դասագրքերը շատ անորակ են»
«Այսօր Ջավախքի դպրոցների դասագրքերը շատ անորակ են: Բոլոր առարկաների դասագրքերը շատ վատ են թարգմանված»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վիրք» ՀԿ-ի նախագահ Դավիթ Ռստակյանը:
Նա նշեց, որ այս հարցով դիմել են ՀՀ ԿԳ նախարարին և առաջարկել են, որ Ջավախքի դպրոցների դասագրքերը թարգմանվեն Հայաստանում կամ էլ լուրջ և գիտակ մասնագետներ գոնե այն թարգմանեն:
«Արմեն Աշոտյանն իր համաձայնությունը տվել է և այդ հարցը պետք է քննարկվի Վրաստանի կրթության նախարարի հետ, ով Հայաստան պետք է այցելի սեպտեմբերի վերջին»,- ասաց նա:
«Վիրք» ՀԿ-ի նախագահ Դավիթ Ռստակյանը նաև դժգոհեց, որ Վրաստանում հայկական դպրոցների դասագրքերը շատ թանկ են վաճառում:
Նա նշեց, որ այս խնդրի համար դիմել են Վրաստանի կրթության նախարարին, սակայն ոչինչ չի արվել:
«Պատճառն այն է, Ջավախքում քաղաքացիական իշխանությունները չեն զբաղվում Ջավախքի հիմնախնդիրներով, Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվում է անվտանգության համակարգը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան