Այս տարի 91 ավագ դպրոց է այցելել շուրջ 11 հազար աշակերտ
Այս ուսումնական տարում հանրապետության 91 ավագ դպրոց է այցելել շուրջ 11 հազար աշակերտ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, աշակերտների մի հատվածը 9-րդ դասարանից հետո ընդունվել են տարբեր վարժարաններ, քոլեջներ, իսկ մի մասն էլ ընտրել է ավագ դպրոցը:
Նա նշեց, որ ավագ դպրոցների ցանցի ընդլայնումը դեռ շարունակվում է, մյուս տարի պետք է ավարտվի ավագ դպրոցների ընդլայնման ծրագիրը և նախատեսվում է հաջորդ ուստարում ստեղծել ևս 30 ավագ դպրոց:
Ն. Հովհաննիսյանի խոսքով, այսօր կան դեռևս գյուղեր և քաղաքներ, որտեղ մեկից ավելի դպրոցներ կան, որոնց աշակերտների համար պետք է ստեղծվեն ավագ դպրոցներ: «Այն գյուղերում, որտեղ գործում է մեկ հանրակրթական դպրոց, այնտեղ ավագ դպրոցներ չեն ստեղծվելու, այդ գյուղի երեխան պետք է հաճախի հարակից գյուղի կամ քաղաքի ավագ դպրոցը: Այդ գյուղի դպրոցը շարունակելու է մատուցել 12 ամյա կրթություն»,- հավելեց վարչության պետը:
Ըստ Ն. Հովհաննիսյանի, ավագ դպրոցների համակարգը տարեց տարի կայանում է և դեռևս կայացման ընթացքում է, քանի որ այն նոր սկսված գործընթաց է: «Այս տարի 9-րդ դասարանից աշակերտների տեղափոխոմը դեպի ավագ դպրոց անցած տարվա հետ համեմատ շատ սահուն անցավ: Եթե անցած տարի շատ ծնողներ չէին պատկերացնում ավագ դպրոցի նշանակությունը, ապա այս տարի նման խնդիրներ չեն առաջացել» ,- հավելեց նա:
Ըստ նրա, ավագ դպրոցի գոհացուցիչ արդյունքներից մեկն այն է, որ անցյալ տարի 10-րդ դասարանում աշակերտների բացակայության թիվը կտրուկ նվազել է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան