Գ. Իսրայելյանը և Ն. Սանտոսը մրցանակակիրներ` Վիկտոր Համբարձումյանի անվան 2010 թվականի միջազգային մրցանակի
Այժմ Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունենում Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի հանձման պաշտոնական արարողությունը: Ինչպես ԳԱԱ-ից հայտնեց Panorama.am-ի թղթակիցը, Վիկտոր Համբարձումյանի անվան 2010 թվականի միջազգային մրցանակին են արժանացել հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Միշել Մայորի գիտական խմբի երկու անդամներ` Պորտոյի համալսարանի Աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունո Սանտոսը և Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից հայազգի Գարիկ Իսրայելյանը:
Մրցանակի հանձման արարողությանը բացի հանրապետության նախագահից ներկա են բարձրաստիճան այլ այրեր:
Նշենք, որ Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին ու ներկայում աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է:
Այս մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի ու ազգության գիտնականներին, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500 հազար դոլար ու տրվելու է 2 տարին մեկ անգամ` սկսած 2010 թվականից:
Մրցանակի թեկնածությունների արաջադրումների ժամկետը լրացել է մարտի 18-ին:
Նկատենք, որ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարած միջազգային հանձնաժողովը աշխարհի տարբեր երկրներ ազգային ակադմիաներից, համալսարաններից ու նոբելյան մրցանակակի դափնեկիրներից ականավոր գիտնականների և գիտական խմբերի 14 առաջադրում էր ստացել:
Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրությամբ, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա` հանձնաժողովը հաղթող է ճանաչել Շվեյցարիայի ԳԱԱ-ի կողմից ներկայացված Մ. Մայորին ու նրա գիտական խմբին:
Հիշեցնենք, որ Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողների անունները հայտարարվել են հուլիսի 16-ին ԳԱԱ-ում կայացած ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ մրցանակի հանձման արարողությունից առաջ շվեյցարացի աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Միշել Մայորն ու նրա գիտական խմբի երկու անդամ հանդիպել ու լրագրողների հետ կիսվել էին իրենց տպավորություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան