Այս տարի լույս չի տեսել ավագ դպրոցի ռուսաց լեզվի և քիմիայի դասագիրքը
Ավագ դպրոցի բոլոր դասագրքերը` բացառությամբ ռուսաց լեզվի և քիմիայի, արդեն լույս են տեսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այդ առարկաների դասագրքերը լույս չեն տեսել, քանի որ դրանք դասագրքերի մրցույթը չեն անցել:
Նրա խոսքով, առայժմ այդ երկու առարկաները դասավանդվում են հին դասագրքերով, իսկ մյուս տարի այս հարցը կլուծվի:
Իսկ ինչ վերաբերում է դասագրքերի վերաբերյալ բողոքներին, նա նշեց, որ դրանք միշտ էլ եղել են:
«Բովանդակային առումով անընդհատ աշխատանքներ են տարվում, և դասագրքերն անընդհատ վերափոխման են ենթարկվում»,- ասաց նա և հավելեց, որ դասագրքերի բովանդակության և որակի հարցը անմիջականորեն գտնվում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուշադրության կենտրոնում:
Վարչության պետը, խոսելով ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակին մասին, ասաց, որ արդեն մի շարք ավագ դպրոցի ուսուցիչներն վերապատրաստվել են և դեռևս շարունակվում է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան