Հուշարձանագետ. Եթե առանց խաչ էլ է եղել, ապա դա միայն թուրքական անհանդուրժողականության արդյուք է
«Ունենք արխիվային լուսանկարներ, որտեղ եկեղեցու գմբեթին խաչ չկա, ունենք նաև լուսանկարներ, որտեղ կա: Չենք կարող ասել, ժամանակային առումով որն է ավելի հին: Բայց եթե եկեղեցու գմբեին խաչ չի եղել, ապա դա միայն թուրքական անհնադուրժողականության արդյուք է եղել: Քրիստոնեական աշխարհում որևէ գմբեթավոր եկեղեցի չի կարող առանց խաչ լինել»,- մեկնաբանելով Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարի խորհրդական Իսմեթ Եըլմազի այն հայտարարությունը, թե իրենք ուսումնասիրել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հին նկարները և պարզել, որ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրված չի եղել, Panorama.am-ին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նրա խոսքով, եթե եկեղեցու գմբեթին խաչ չի եղել, ապա թուրքերն են ստիպել հայերին հանել քրիստոնեության խորհրդանիշը, կամ այնքան են կրակել խաչի ուղղությամբ, որ այն ընկել է: «Դա կարող է եղած լինել միայն ճնշման, պարտադրանքի արդյունք»,- ընդգծեց հուշարձանագետը: Ըստ Ս. Կարապետյանի, Սուրբ Խաչը պետք է ունենա երկու խաչ` գմբեթին ու զանգակատան վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան