ՀՀ նախագահ. Մի քանի տարում մեզ կհաջողվի նվազագույնը կրկնակի մեծացնել Հայաստանի և Ուկրաինայի ապրանքաշրջանառությունը
Ուկրաինայի հետ համագործակցությունը մեզ համար գերակա է բոլոր ոլորտներում` տնտեսություն, քաղաքականություն, հումանիտար կապեր: Ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում, ի պատասախան երկկողմ շփումների ակտիվացման վերաբերյալ հարցին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեր հարաբերությունները մեկ հարյուրամյակով չէ, որ հաշվվում են: Մենք միշտ կապված ենք եղել հազարավոր թելերով և այսօր, իսկապես, ցանկանում ենք վերականգնել բաց թողածը: Անկախության առաջին տարիներին` 90-ականների սկզբներին, մենք Ուկրաինայի հետ շատ լավ կապեր ունեինք: Իսկ հետո, ինչ-ինչ պատճառներով, սկսեցինք հազվադեպ շփվել: Ուրախ եմ, որ մեր հարաբերությունները մենք հիմա լավ տեմպով զարգացնում ենք»,-ասել է երկրի ղեկավարը:
Նա վստահություն է հայտնել, որ մոտակա մի քանի տարիների ընթացքում մեզ կհաջողվի նվազագույնը կրկնակի, կամ, միգուցե, նաև եռակի մեծացնել երկու երկրների ապրանքաշրջանառությունը, էլ ավելի ամրապնդել քաղաքական հարաբերությունները և, իհարկե, համագործակցությունը հումանիտար ոլորտում:
«Ապրանքաշրջանառությունը հիմա էլ վատ չէ, բայց նման հարցերին ես առաջին հերթին մոտենում եմ հնարավորությունների տեսանկյունից: Եթե հիմա ունենք մոտ 300 մլն դոլարի ապրանքաշրջանառություն, ապա ներուժը մի քանի անգամ մեծ է:
Ուկրաինական շատ ապրանքներ, որոնք պահանջարկ կունենային հայկական շուկայում և հայկական ապրանքներ, որոնք պահանջարկ կունենային ուկրաինական շուկայում, դեռևս մատչելի չեն: Պատճառն այն է, որ մենք որպես պետություններ բավարար չափով չենք աշխատում այդ ուղղությամբ: Միջկառավարական հանձնաժողովը հազվադեպ է հանդիպում: Մեր գործարարները հաճախ չեն շփվում, քանի որ մենք մինչ այժմ նման համագործակցության համար անհրաժեշտ քաղաքական մթնոլորոտ չենք ստեղծել»,-մանրամասնել է ՀՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա