Տարին դրական ցուցանիշներով կավարտենք, չնայած` դժվար թե կարողանանք 100 տոկոսով վերականգնել 2009թ. կորցրածը. ՀՀ նախագահ
Իրականում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ շտկումներ մտցրեց մեր պլաններում: Ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում խոսելով ճգնաժամի թողած ազդեցության մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մինչ այդ` Հայաստանի տնտեսության զարգացումը գրեթե տասը տարիների ընթացքում չափվում էր երկնիշ թվերով: Մեր պետական պարտքը մեծ չէր, իսկ մակրոտնտեսական ցուցանիշները շատ լավն էին: Բայց մեկուսացված դրությունը, շահավետ տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայությունը միշտ խնդիր են եղել և, ցավոք, մեր տնտեսությունը բավարար չափով դիվերսիֆիկացված չէր: Հայաստանի տնտեսական ցուցանիշներն աճել են, այդ թվում` ե'ւ շինարարության հաշվին, ե'ւ այն միջոցների, որոնք մենք ստացել ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցներից: Ե'ւ համաշխարհային ճգնաժամի հետևանքով, ե'ւ շատ մարդկանց խուճապի մատնվելու պատճառով մեր տնտեսությունը շատ ծանր հարված ստացավ` կորցրինք ՀՆԱ-ի 14 տոկոսը»,-ասել է երկրի ղեկավարը, ապա ընդգծել, որ նույնիսկ այդ իրավիճակում մենք չենք կասեցրել ոչ մի սոցիալական ծրագիր, ոչ մի օր չեն ուշացրել կենսաթոշակները, սոցիալական վճարները, աշխատավարձերը:
«Միգուցե սա, նաև այն, որ Հայաստանում վաղուց շուկայական տնտեսություն է գործում, առավել կամ պակաս բարենպաստ ներդրումային մթնոլորտ կա, բանկային համակարգը կայուն է, ինչպես նաև հայերի ձեռներեցությունն օգնում են վերականգնել անցյալ տարի կորցրածը: Ցավոք, հիմա էլ ամեն ինչ հարթ չի ընթանում: Բնությունը մեզ երես չի տալիս, և արդյունաբերության 12 տոկոս աճի պայմաններում մենք գրեթե 25 տոկոս անկում ունենք գյուղատնտեսությունում: Այս տարի կորցրինք ծիրանի և այլ մրգերի ամբողջ բերքը, հացահատիկի հետ կապված` նույնպես ամեն ինչ կարգին չէ: Բայց, այնուամենայնիվ, կես տարվա արդյունքներով` գրեթե 7 տոկոս աճ ունենք: Կարծում եմ, որ տարին դրական ցուցանիշներով կավարտենք, չնայած` դժվար թե կարողանանք 100 տոկոսով վերականգնել 2009թ. կորցրածը»,-երկրի տնտեսության վիճակը բնութագրել է ՀՀ նախագահը:
Ամսագրի լրագրողի դիտարկամանը, թե Հայաստանում փոխառնված միջոցները չեն մսխվում, այլ ներդրվում են տնտեսության զարգացման մեջ, ի պատասխամ երկրի ղեկավարը նկատել է, որ այդ վարկերից ոչ մի լումա չի ծախսվել աշխատավարձեր կամ սոցիալական օգնություններ վճարելու համար
«Ամբողջը ներդրվել է տնտեսությունում և կայունացման հիմնադրամում: Այսօր մեր պետական պարտքը ՀՆԱ-ի կեսից էլ քիչ է: Եթե դատենք ըստ վերցրած վարկերի` այն մոտավորապես 40 տոկոս է, իսկ եթե դատենք ըստ ստորագրված պայմանագրերի` 47-48 տոկոս: Դրանք միանգամայն նորմալ թվեր են, ես կարող եմ թվել մոտ մեկ տասնյակ զարգացած երկրներ, որոնց պետական պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 100 տոկոսը»,-ասել է երկրի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա