Քաղաքական 15:32 18/09/2010

Արցախի հարցը` Եվրադատարանում

Ստրասբուրգում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, սեպտեմբերի 15-ին առաջին անգամ լսվեցին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ կապված գանգատներ: Դատարանի Մեծ պալատը քննության էր առել երկու գործ` «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի»: Դատարանի վճիռը սպասվում է մինչև մեկ տարվա ընթացքում:

Գործերը

ՄԻԵԴ Մեծ պալատում քննված երկու գործերն էլ առնչվում են պատերազմի արդյունքում մարդկանց սեփականության իրավունքների հետ կապված խնդիրներին:
Ադրբեջանցի դիմումատուները, 7 հոգի, ովքեր բոլորն էլ ներկայացել են որպես քրդեր, իրենց գանգատում պնդել են, որ մինչև հակամարտությունը իրենք բնակվել են Լաչինում, որտեղ ունեցել են գույք` բնակարան, ավտոմեքենա, և այլն: Պատերազմի արդյունքում նրանք ստիպված են եղել լքել իրենց ունեցվածքը, և այժմ չկա մոտակա ժամանակահատվածում իրենց կողմից իրենց գույքը տնօրինելու հնարավորություն ստանալու հեռանկար: Ադրբեջանցի դիմումատուներն իրենց գանգատում ապավինել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության առաջին հոդվածին (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածին (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), և 13-րդ հոդվածին (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք), և 14-րդ հոդվածին (խտրականության արգելում):
Մյուս գործով դիմումատուն ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանն է: 2006 թվականին հանձնված գանգատով, ներկայացնելով հայրենի գյուղից հարկադրաբար հեռանալու հանգամանքները և տեղեկացնելով հայրենի տուն վերադառնալու իր պահանջն Ադրբեջանի կողմից մերժելու մասին` վիճարկում է թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Դիմումատուն փաստարկել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), ինչպես նաև 8-րդ և 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումը:
Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու հանգամանքն առնչվում է այն իրողության հետ, որ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով ավերել են Ջուղայի և Բաքվի հայկական գերեզմանատները: Վկայակոչելով այդ փաստերը` հայ դիմումատուն մտահոգություն է հայտնել իր հայրենի գյուղում նույնպես վանդալիզմի հնարավորության ու դրա արդյունքում` հարազատների շիրիմների կորստի վերաբերյալ:

Դատավարությունը

Երկու գործերի քննությունը ՄԻԵԴ Մեծ պալատը նշանակել էր նույն օրը: Առավոտյան լսվում էր ադրբեջանցիների հայցը, իսկ կեսօրից հետո` գյուլիստանցի Մինաս Սարգսյանի:
Դատավարությանը ՄԻԵԴ Մեծ պալատը մասնակցում էր ողջ կազմով` գումարած դատարանում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչ դատավորներ Ալվինա Գյուլումյանն ու Խանլար Հաջիևը: Նախագահողը ֆրանսիացի Ժան Պոլ Կոստան էր:
Առաջին գործով հայցվորների շահերը պաշտպանում էին միջազգային հեղինակություն վայելող փաստաբաններ. Մ. Մյուլեր, Մ. Իվերս, Ք. Վայն, Բ. Պոյնոր, Կ. Յըլդըզ:

Գործով երրորդ կողմ հանդիսացող Ադրբեջանի շահերը, բացի ՄԻԵԴ-ում այդ երկրի ներկայացուցիչ Չ. Ասկյերովից, ներկայացնում էին միջազգային հանրայինիրավունքի առաջատար մասնագետ պրոֆեսոր Մ. Շոուն, ինչպես նաև Գ. Լանսկին, Հ. Թրեթերը և Օ. Գալաձեն:

Իրավաբան «վարձկանների» այս բանակին պատասխանող կողմ հանդիսացող Հայաստանը հակադրել էր բացառապես հայ մասնագետներից կազմված թիմ` ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գ. Կոստանյանը, արդարադատության փոխնախարար Է. Բաբայանը և փաստաբաններ Ս. Սահակյանն ու Շ. Ավագյանը:

Երկրորդ գործի քննության ժամանակ վերոնշյալ անձինք հիմնականում դերերով փոխվել էին: Գ. Կոստանյանը, Է. Բաբայանը, Ս. Սահակյանն ու Շ. Ավագյանը կրկին ներկայացնում էին Հայաստանի շահերը, այս դեպքում սակայն` որպես երրորդ կողմ:
Պատասխանող կողմի` Ադրբեջանի շահերը կրկին ներկայացնում էին Չ. Ասկյերովը, Մ. Շոուն, Գ. Լանսկին, Հ. Թրեթերը և Օ. Գալաձեն:

Հայ հայցվորի շահերը ՄԻԵԴ-ում կրկին մեծ մասամբ հայկական թիմ էր ներկայացնում. Փաստաբաններ Ն. Գասպարյան, Կ. Օհանյան, Ա. Ալոյան և Փ. Լենչ:

Դատավարությունը բաց հրապարակային դատի օրինակ էր. կողմերը ներկայացնում էին իրենց մոտեցումները, մեկնաբանություններն ու փաստարկները, իսկ երկու տասնյակի հասնող դատավորները հարցադրումներ էին անում և պարզաբանումներ պահանջում հնչած մտքերի համար:

Ի տարբերություն սովորական դատական ատյանների, ՄԻԵԴ Մեծ պալատում հանրային քննարկումներն առանձնանում են այն բանով, որ մինչ այդ կողմերը հիմնականում գրավոր ձևով` կառավարությունների հետ հարց ու պատասխանի փուլում, հայտնել են իրենց տեսակետներն ու փաստարկները:

Եվ չնայած այդ հանգամանքին, դատավարությունը պակաս դիտարժան չէր: Նախ սպասվում էր, որ դատավորները կհնչեցնեն անակնկալ` մինչ այդ չտրված հարցեր: Գումարած` հրապարակային լսումները, որոնք բացի չոր իրավագիտությունից, ենթադրում են նաև որոշակի էմոցիոնալ ֆոն, ինչի պարագայում կարևորվում է կողմերի ճարտասանական ու հռետորաբանական ձիրքը: Առաջ անցնելով` նկատենք, որ չնայած փորձառու հակառակորդներին (զուտ` որպես մասնագետ), հայ փաստաբաններն այստեղ պակաս տպավորիչ չէին:

Իրավունքն ու քաղաքականությունը` ՄԻԵԴ-ում

Այն, որ երկու գործերի հիմքում էլ կան ոտնահարված իրավունքներ, կասկածից վեր է: Եվ բնական է, որ այս պարագայում դատարանն ունի անելիք: Սակայն մյուս կողմից, բոլորի համար էլ պարզ էր, որ ակտիվ փուլում գտնվող հակամարտության պարագայում առճակատման մեջ գտնվող երկրների քաղաքացիների իրավունքների հետ կապված ցանկացած հարցադրում քաղաքական բնույթի մեկնաբանությունների տեղիք է տալու:

Այս հանգամանքն, ըստ էության, հասկացել էին նաև եվրոպական դատարանում. այստեղ հարյուրավոր գործերից ընտրված էին երկու այնպիսի «դոսյեներ», որոնց պարագայում թե կողմերը և թե դատարանը մանևրելու ու զգուշավորություն ցուցաբերելու լայն տարածություն կունենար: Հայ հայցվորների գանգատներից ընտրվել էր Գյուլիստանի բնակչի դիմումը, որը եղածների մեջ` երկւոստեք մանևրելու տեսանկյունից, երևի թե, ամենահարմարն էր (բնականաբար` Բաքվից կամ Սումգայիթից բռնագաղթածի գանգատին ի պատասխան Ադրբեջանը որևէ բան չէր կարող հակադրել), իսկ ադրբեջանցիների պարագայում ընտրվել էր լաչինցի քրդերի գործը, որտեղ թե գանգատի հասցեատերը, ի դեմս Հայաստանի, թե խտրականության էլեմենտը, ի սկզբանե խոցելի են:
Բոլոր դեպքերում այս երկու գործի դեպքում էլ իրավական բաղադրիչը պայմանավորված էր շփման գծում առկա ռազմա-քաղաքական հավասարակշռությամբ ու հակամարտության գոտում տիրող ստատուս-քվոյով:

Հայկական կողմը, ի դեմս Հայաստանի Հանրապետության, առաջ քաշեց երկու հիմնական պնդում` ա/ ԼՂՀ-ն Հայաստանի իրավասության ներքո չէ ու Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից տարածքներում արդյունավետ վերահսկողություն (քաղաքական բառապաշարով` իշխանության իրացում) իրականացնում են բացառապես ԼՂՀ իշխանությունները և ադրբեջանցի հայցվորների գանգատն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ՄԻԵԴ-ում քննության ենթակա չէ, բ/ ադրբեջանցիները հայցը ներկայացրել են ՄԻԵԴ ընթացակարգերով նախատեսված 6-ամսյա կանոնի խախտմամբ և դիմումը դատարանում քննության ենթակա չէ: Ավելորդ է ասել, որ երկու պնդումների համար էլ ներկայացվել են հարյուրավոր էջեր կազմող հիմնավորումներ, փաստարկներ ու փաստեր (դրանց Panorama.am-ը կանդրադառնա առաջիակյում` դատարանում ՀՀ ներկայացուցիչների հետ հարցազրույցում):
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հակափաստարկներին, այս դեպքում մոտեցումը գրեթե նույնն է. ա/ 6-ամսյա ժամկետի խախտում, բ/ Գյուլիստանը գտնվում է շփման գծում և Ադրբեջանն այնտեղ արդյունավետ վերահսկողություն չի իրականացնում:
Կողմերի փաստարկներին ու հակափաստարկներին առաջիկայում կանդրադառնանք, քանի որ դրանցում, բացի իրավունքի ու իրավագիտության տարրերից, չափազանց մեծ է քաղաքականի բաղադրիչը:

Դատը, դատարանի վճիռն ու հնարավոր հետևանքները

Այն, որ երկու գործն էլ խիստ քաղաքականացված է, կասկածից վեր է: Եվ կարելի է ենթադրել, որ դատարանի որևէ վճիռ կլինի խիստ զգուշավոր ու հավասարակշռված` առաջին հերթին խնդիր ունենալով չվնասել խաղաղ կարգավորմանը:
Այս հանգամանքը հստակ հարցի ձևով հնչեց դատարանում: Դատարանը հետաքրքրվեց, թե ընթացիկ դատավարությունը ինչպես կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: Ի պատասխա, ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, հիշեցնելով, որ խաղաղ կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ասաց. «Որևէ այլ` այդ թվում և հնարավոր շահագրգիռ կառույցների, ինստիտուտների և մարմինների կողմից միջամտությունները կարող են ավելի դժվարացնել, առանց այդ էլ դժվար բանակցային գործընթացը ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում: Եվ այդ մասին բազմիցս հայտարարել են, ինչպես ՀՀ կառավարությունը, այնպես էլ հակամարտության կարգավորման գործում 1992 թվականից մասնագիտացած և դետալների մեջ խորացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»:
Սրանից բացի, հայկական կողմն իր գրավոր մեկնաբանություններում հարկ էր համարել ընդգծել. «Դիմումատուներն ու Ադրբեջանի կառավարությունը պետք է նկատի ունենան, որ այս գործը, ակնհայտորեն, չի առնչվում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Բացի այդ, դատարանը նման քաղաքական հարցեր բարձրացնելու ֆորում չէ»:
Այս իրողությունը, որ անկասկած դատարանը հաշվի կառնի, ըստ էության նաև Ադրբեջանի իշխանությունները նույնպես չեն կարողացել շրջանցել: Արդյունքում` քարոզչական ճակատում աննախադեպ ակտիվություն դրսևորող Ադրբեջանը որոշել էր չլուսաբանել ՄԻԵԴ-ում ընթացող դատավարությունը: Դատարանում չէին երևում անգամ Ստրասբուրգում մշտական հիմունքներով աշխատող ադրբեջանցի թղթակիցները:

Դատավարության առկա արդյունքները

Անկախ դատարանի վճռից, սեպտեմբերի 15-ին Ստրասբուրգում կայացած դատական լսումները մի շարք քաղաքական բնույթի արձանագրումների առիթ տվեցին:
Նախ ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտության, առանց առկա գործընթացներում ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցության, որևէ հարց, այդ թվում նաև` մեկ անձի մասնավոր խնդրի լուծում, հնարավոր չէ:
Պատահական չէ, որ ՄԻԵԴ-ում դատարանը հարց ուղղեց ադրբեջանցիներին` պարզաբանելու համար, թե իրենց իրավունքը վերականգնելու խնդրանքով դիմել են արդյոք ԼՂՀ իշխանություններին:
Երկրորդ կարևորագույն արձանագրումն այն էր, որ փախստականների հարցը ներառված է բանակցությունների փաթեթում: Ըստ որում, առաջին անգամ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը (ի դեմս Չինգիզ Ասկյերովի) հրապարակավ հայտարարեց, որ հայ փախստականների վերադարձի հարցը և բանակցվում է և Ադրբեջանը ճանաչում է նրանց վերադարձի իրավունքը: Ըստ էության, Չ. Ասկյերովը (ի հեճուկս իր իշխանությունների քարոզի) նաև հիմնավորեց այն թեզը, որ փախստականներն իրենց նախկին բնակության վայր կարող են վերադառնալ հակամարտության հանգուցալուծման հաջորդ և ոչ թե առաջին փուլում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}