«EuroVoice» երաժշտական հեռուստամրցույթին Հայաստանը ներկայացնելու է Բամբիռ ռոք խումբը
Orange-ի աջակցությամբ Բամբիռ ռոք խումբն այս տարի կմեկնի Աթենք` մասնակցելու սեպտեմբերի 23-24-ին հանրահայտ Օլիմպիական ստադիոնում կայանալիք «EuroVoice» երաժշտական հեռուստամրցույթին:
« Լինելով Հայաստանի տնտեսական և հասարակական կյանքում ակտիվ դերակատարում ունեցող ընկերություն` մենք չենք կարող չմասնակցել նաև երկրի մշակութային կյանքին: Որպես եվրոպական օպերատոր` մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի շնորհալի երաժիշտներին մասնակցելու համաեվրոպական և հատկապես երիտասարդական միջոցառումներին, որոնք թույլ կտան նրանց ոչ միայն բացահայտել իրենց հնարավորությունները, այլ նաև ներկայացնել Հայաստանը եվրոպական բեմերում: Հաջողություն ենք մաղթում այս երիտասարդներին, նրանք իսկապես հաղթանակի մեծ հնարավորություններ ունեն»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Հայաստանը ներկայացնող Բամբիռն ընտրվել է ինտերնետային քվեարկության արդյունքում, որի ժամանակ հավաքել է ձայների առավելագույն քանակը: «EuroVoice»-ում Բամբիռը կներկայացնի Հայաստանը իր « That’s fine with us » երգով: Համընդհանուր քվեարկության արդյունքերով Բամբիռը մայիսից զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ լսողների քանակով երգն առաջինն է և ինտերնետում ունեցել է 26 015 լսում:
«EuroVoice»-ը Եվրոպայում առաջին երաժշտական մրցույթն է, որտեղ հաղթողը որոշվում է բացառապես հանդիսատեսի կողմից: Այս մրցույթի նպատակը նոր երաժշտական տաղանդների հայտնաբերումն է: Մրցույթը բաղկացած է 2 փուլից` ինտերնետային փուլ եւ հեռուստատեսային փուլ կամ Super Final: Կարելի է քվեարկել կողմ կամ դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին