Հայ ջազմենները մասնակցում են Դոնի Ռոստովում անցկացվող ջազի փառատոնին
Դոնի Ռոստովում այս օրերին նշվում է Քաղաքի տոն: Այդ շրջանակներում այսօր և վաղը այնտեղ անցկացվելու է ջազի փառատոն: «Իտառ-Տաս» գործակալությանը քաղաքապետարանից հայտնել են, որ այս երկու օրերի ընթացքում իրենց քաղաքը վերածվելու է աշխարհի ջազի մայրաքաղաքի. Դոնի Ռոստով են գնալու համաշխարհային ճանաչում ունեցող ջազային նվագախմբեր:
Երկօրյա փառատոնի ընթացքում ելույթ է ունենալու 135 երաժիշտ ԱՄՆ-ից, Հայաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Իսրայելից, Չեխիայից, Ինդոնեզիայից, Գերմանիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում