Համաշխարհային գերաստղ Ջորջ Մայքլը խնդրում է ազատել իրեն բանտից
Օրենքի առաջ բոլորը հավասար են: Այս ճշմարտությունը համաշխարհային փոփ գերաստղ Ջորջ Մայքլին հասցրեց բանտախուց, որտեղ նա այժմ անցկացնում է դատարանով իբրև պատիժ նշանակված ութ շաբաթները: Խնդիրը նրանում է, որ Ջ.Մայքլին հուլիսի սկզբին ձերբակալել էին ավտոմեքենան թմրամիջոցների ազդեցության տակ վարելիս և, ինչպես գրում է բրիտանական The Sun-ը, դատարանի վճիռը երկար իրեն չսպասեցրեց: Ավելացնենք, որ երգիչը վճարել է նաև խոշոր տուգանք մարիխուանա պահելու համար:
Նույն աղբյուրը փոխանցում է, թե որքան ծանր է տանում այդ պատիժը երգիչը` Մայքլն ամբողջ օրը լալիս է, անգամ ճաշարան չի գնում ու խուսափում զբոսանքներից: Ու թեև նրան միտումնաբար են տեղավորել այն հատվածում, որտեղ իրենց պատիժն են կրում բռնաբարությունների ու պեդոֆիլիայի համար դատվածները (հայտնի է, որ Ջ.Մայքլը միասեռական է) և նրան ծափողջյուններով ընդունեցին «բանտակից-հարևանները», այդուհանդերձ նրա վիճակն այնքան ծանր է, որ ինքը խնդրել է փաստաբաններին ամեն ինչ անել, որպեսզի ազատ արձակեն, քանի դեռ վճիռը բողոքարկվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները