ԱՄՆ 30 կոնգրեսականներ պատրաստվում են մեկնել Անկարա
Թուրքական ավիաուղիները հոկտեմբերի 7-ից սկսելու են իրականացնել Ստամբուլ-Վաշինգտոն չվերթներ: Թուրքական մամուլի բնորոշմամբ` դա նոր էջ կբացի թուրք-ամերիկյան հարաբերություններում: Ինչպես հայտնում է թուրքական «Հաբերգեչ» (Habergec) լրատվամիջոցը, Վաշինգտոնից Ստամբուլ կատարվելիք առաջին չվերթով Թուրքիա են մեկնելու ամերիկացի օրենսդիրները: Ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկված են 30 կոնգրեսականներ` Ներկայացուցիչների պալատից և սենատից: Լինելու են նաև առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Աղբյուրի դիտարկմամբ` այդ կերպ կվերսկսվի թուրքական իշխանությունների ու ԱՄՆ կոնգրեսականների ուղիղ շփումների ավանդույթը: Ընդգծվում է, որ այսուհետև հայկական բանաձևերի և զինամթերքի վաճառքի հետ կապված հարցերում Անկարան կսպասի ոչ միայն Սպիտակ տան ղեկավարների արձագանքին, այլև արդեն կարող են ակնկալել կոնգրեսականների աջակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան