Լևիտով. «Հայ գրոսմայստերները յուրահատուկ ոգի ունեն»
Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Իլյա Լևիտովը, խոսելով առաջիկա համաշխարհային Օլիմպիադայի մասին, շեշտել է, որ հայերը սովորաբար ուժեղ են խաղում թիմային մրցաշարերում:
«Այն, որ հայ գրոսմայստերների թիմային ոգին յուրահատուկ է զարգացած, ճշմարտություն է,- Լևիտովի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:- Բայց ես երբեք չեմ կիսել այն տեսակետը, որ Ռուսաստանի ընտրանին թիմային ոգի չունի և սոսկ անհատականություններից է կազմված: Ուղղակի նման մրցաշարերում հաղթելու համար, երբ չափազանց մեծ է մրցակցությունը, խնդրի լուծմանը պետք է մոտենալ համակարգային աշխատանքով»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին