Արծաթե և բրոնզե մեդալներ` Սոֆիայից
Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում, որն այս օրերին ընթանում է բուլղարական Սոֆիայում, Հայաստանի հավաքականն արդեն մեդալներ է նվաճել: Եվրոպայի գավաթակիր Գրիգորի Իվանյանը (մինչև 55 կգ քաշային կարգ) պարզապես գերազանց ելույթներ ունեցավ և հասավ մինչև եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը վրացի Օթար Քայդարաշվիլին էր: Հայ մարզիկը գրեթե հավասար պայքարում, ցավոք, պարտվեց և բավարարվեց արծաթե մեդալով:
Մինչև 60 կգ քաշային կարգում Գոռ Հարությունյանը կիսաեզրափակչում պարտվեց Յակուբ Շամիլովին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Վահե Թութխալյանի նկատմամբ:
Մինչև 66 կգ քաշային Գևորգ Թորոսյանը, ցավոք, առաջին իսկ գոտեմարտում պարտություն կրեց և ստիպված է տրիբունայից հետևել մրցաշարի հետագա ընթացքին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին