Ֆինանսների նախարարություն. Հայաստանում տնտեսական աճը կկազմի է 3-4 տոկոս
Այս տարվա ընթացքում Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 3-4 տոկոս: Նման կանխատեսում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Հայրապետյանը:
Նա նշեց, որ վերջին ամիսների ընթացքում տնտեսական աճը մի քիչ դանդաղել է, ինչը կապված է գյուղատնտեսության ոլորտում նկատվող անկման հետ:
Հունվար –հուլիսին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 23 տոկոս անկում, ինչը պայմանավորված է բնակլիմայական անբարենպաստ պայմաններով: Նշված ժամանակաշրջանում ՀՆԱ աճը կազմել է 4 տոկոս:
Գնաճի մակարդակը, ըստ Ա. Հարությունյանի, կգերազանցի 4±1.5% նպատակային ցուցանիշը:
Ավելացնենք, որ Հայաստանի պետական բյուջեով ՀՆԱ-ն նախատեսված է 1, 2 տոկոս, գնաճը` - 4±1,5 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա