Լրագրողների աշխատանքը պատարագի ժամանակ խոչընդոտել են եկեղեցականները
Այսօր Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման ժամանակ յուրաքանչյուր լրագրողի հնարավորություն էր տրվում 5 րոպե գտնվել եկեղեցում և նկարահանումներ կատարել: Լրագրողներից մի քանիսը մտել են եկեղեցի, սակայն պոլսահայ քահանան իմանալով, որ լրագրողներ են, նրանց ձեռքից քաշել է և պարտադրել դուրս գալ եկեղեցուց:
Նա վեճի մեջ է բռնվել նաև Associated press-ի լրագրողի հետ, նրան մեղադրել հրահարում իրականացնելու մեջ: Այդ մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Աղթամար կղզուց:
«Այս պահին դեռ զբոսանավերով շատ մարդիկ են գալիս կղզի: Այն բավականին մարդաշատ է: Մեծ թիվ են կազմում նաև մուսուլմանները, քրդերը»,-հավելեց մեև զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչում պատարագը սկսվել է Երևանի ժամանակով 13:00-ին ու տևելու է շուրջ 3 ժամ: